Փաստաթղթաշրջանառության մասնագետ/գործավար

Կազմակերպություն
Գլոբալ Կրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
03/05/2025
Պարտականություններ
- Ընկերության գործավարության և փաստաթղթաշրջանառության աշխատանքների իրականացում - Ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից, սուրհանդակային ծառայության կողմից ստացվող թղթակցության ընդունում, գործավարության կանոններին համապատասխան մշակում - Ընկերության էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում մուտքագրման ենթակա մտից փաստաթղթերի մշակում, գրանցում - Թղթային և/կամ էլեկտրոնային տարբերակով ելից փաստաթղթերի ելքի ապահովում՝ փաստաթղթերի, դրանց ներդիրների ամբողջականության ստուգում, ծրարավորում և համապատասխան հասցեատերերին ժամանակին առաքման ապահովում - Նիստերի և խորհրդակցությունների նախապատրաստման աշխատանքների իրականացում, արձանագրությունների վարում և կազմում - Ընկերության ղեկավարի հեռախոսային բանակցությունների անցկացման կազմակերպում, հաճախորդների, այցելուների, հյուրերի ընդունելության կազմակերպում
Պահանջվող Հմտություններ
- Կրթությունը՝ բարձրագույն - Աշխատանքային փորձը՝ ցանկալի է հաճախորդների սպասարկման ոլորտում - Համակարգչային գիտելիքները՝ MS Office ծրագրային փաթեթ - Լեզուների իմացությունը՝ հայերեն (գերազանց), ռուսերեն և անգլերեն (լավ) - Գործարար որակները՝ թիմում աշխատելու հմտություն, պատասխանատվության, համբերատարության զգացում, փոփոխությունների հանդեպ ճկունություն
Դիմելու Գործընթաց
Աշխատանքի համար դիմել ցանկացող և համապատասխան որակավորում ունեցող թեկնածուներին խնդրում ենք հայերեն լեզվով լրացնել կից ներկայացված դիմումի ձևը` պարտադիր նշելով աշխատատեղի անվանումը, որին հավակնում են․ https://www.globalcredit.am/about-us/career.html Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրություն անցած թեկնածուները: Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Արտոնությունների փաթեթ՝ - Առողջության ապահովագրություն - Վճարվող ազատ օրեր (6 օր) - Արտոնյալ պայմաններով հիփոթեքային և սպառողական վարկեր - Եռամսյակային պարգևավճարներ - Երկարամյա աշխատանքի խրախուսման համակարգ - Վերներ որոշ տոնական օրերի կապակցությամբ - Պարգևատրումներ ամուսնության և երեխա ունենալու կապակցությամբ - Հետբուհական կրթության ֆինանսավորում Հասցե՝ Սասնա ֊ Ծռեր 2, 251 տարածք