Գործառնական ռիսկերի կառավարման բաժնի առաջատար վերլուծաբան

Կազմակերպություն
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
27/04/2025
Պարտականություններ
Մեր պրոֆեսիոնալ թիմը համալրելու նպատակով փնտրում ենք մասնագիտական բարձր որակավորում ունեցող Գործառնական ռիսկերի կառավարման բաժնի առաջատար վերլուծաբանի: Եթե դուք եռանդուն եք, պատրաստ եք մարտահրավերներ նետել այժմյան արագ փոփոխվող բիզնես իրականությանը և համապատսախանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ: - Գործառնական ռիսկերի ի հայտ եկած դեպքերի հավաքագրում և տեղեկատվական բազայի ձևավորում, - Գործառնական ռիսկերի գնահատում, - Գործարար գործընթացների ուսումնասիրություն, ռիսկերի վերլուծություն ու փաստաթղթավորում, ռիսկերի քարտեզի կազմում, - Բանկում իրականացվող գործարքների ուսումնասիրություն, - Բանկում իրականացվող գործարքների համար՝ Բանկում գործող սակագների համաձայն, միջնորդվճարների գանձման հսկողություն, - Դիլինգային կենտրոնի կողմից հաստատվող շեղված փոխարժեքով գործարքների ընթացիկ հսկողություն։
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն տնտեսագիտական/ֆինանսական կրթություն, - Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ռիսկերի կառավարման ոլորտում, - Microsoft Office ծրագրային փաթեթի և ՀԾ բանկ ծրագրի գերազանց իմացություն, - Վերլուծական մտածողություն և արագ կողմնորոշվելու ունակություն, - Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն, - Պատասխանատվության բարձր զգացում, - Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն, - Հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ։ Պահանջվող թեկնածուի մակարդակը - Ավագ
Դիմելու Գործընթաց
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@araratbank.am հասցեով: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Գործառնական ռիսկերի կառավարման բաժնի առաջատար վերլուծաբան/: Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: