«Սիսիան» սպասարկման կենտրոնի ղեկավար

Կազմակերպություն
ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Սիսիան, Հայաստան
25/04/2025
Պարտականություններ
Եթե դու բնույթվ ակտիվ ու շփվող ես, նախաձեռնող, և բանակցությունները քո տարերքի մի մասն են կազմում, ապա մենք հենց քե՛զ ենք փնտրում որպես ՖԻՆՔԱ «Սիսիան» սպասարկման կենտրոնի ղեկավար, և մենք հենց քե՛զ ենք վստահելու կենտրոնում բիզնես, գյուղատնտեսական, սպառողական և մեր մյուս վարկատեսակների զարգացման ու աճի, հաճախորդների ներգրավման, ֆինանսատնտեսական վերլուծությունների, վարկերի տրամադրման պարտականություններն իրականացնելու կարևոր գործը։ - Ներգրավել հաճախորդներ - Բացահայտել նրանց կարիքներն ու ներկայացնել նրանց մեր կազմակերպության կողմից առաջարկվող ֆինանսական լուծումները - Ընդունել վարկային հայտեր, իրականացնել ֆինանսատնտեսական վերլուծություն և գնահատել վարկային ռիսկերը - Կազմել վարկային փաթեթները, կազմակերպել վարկային կոմիտեի և վարկի տրամադրման գործընթացները - Համագործակցել համապատասխան բաժինների հետ՝ վարկային փաթեթների և պորտֆելի հետ արդյունավետ աշխատանքը կազմակերպելու նպատակով - Իրականացնել հետվճարային և ընթացիկ մոնիթորինգներ
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն - Վարկային մասնագետի առնվազն 2 տարվա փորձ - Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ, նախաձեռնողականություն - Վերլուծական մտածողություն - Կոնֆլիկտային և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն - Սթրեսակայունություն - Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office (Excel, Word, Outlook), AS-Bank) - Հայերենի գերազանց, անգլերենի լավ իմացություն - Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն ինքնուրույն և/կամ թիմային կատարելու ունակություն - Ժամանակի կառավարում - Ինքնակատարելագործվելու և անընդհատ սովորելու պատրաստակամություն
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://shorturl.at/ib9dL Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
- Մրցակցային աշխատավարձ - Ամենամսյա, եռամսյակային և կիսամյակային բոնուսներ ( կախված է աշխատակցի անհատական կատարողականից) - Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից) - Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր, - Բժշկական ապահովագրություն - Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ - Դասընթացներ - Կորպորատիվ միջոցառումներ - Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն