Հաճախորդների ներգրավման և պրոդուկտների զարգացման վարչության Հաճախորդների ներգրավման բաժնի

Կազմակերպություն
Հայէկոնոմբանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
27/04/2025
Պարտականություններ
- Նոր հաճախորդների ներգրավման ուղղությամբ աշխատանքների իրականացում: - Հաճախորդներից ստացվող ազդակների հիման վրա՝ Բանկի կողմից առաջարկվող պրոդուկտների պայմանների մրցունակության բարելավման վերաբերյալ առաջարկությունների փաթեթի մշակում, ամփոփում և ներկայացում բաժնի պետին - Գործող հաճախորդների բազայի վերլուծություն, հաճախորդների պահանջմունքների բացահայտում, թիրախային խմբերի տարանջատում, ըստ հաճախորդների թիրախային խմբերի պրոդուկտների փաթեթների մշակում, ներկայացում բաժնի պետին և վաճառքի գործընթացի կազմակերպում - Պոտենցիալ հաճախորդների տվյալների արտաքին բազաների վերլուծություն, թիրախային հաճախորդների բացահայտում, հաճախորդների թիրախային խմբերի տարանջատում, ըստ հաճախորդների թիրախային խմբերի պրոդուկտների փաթեթների մշակում, ներկայացում բաժնի պետին և վաճառքի գործընթացի կազմակերպում, - Բանկի թիրախային հաճախորդների առաջնահերթությունների ցանկի կազմում, այցելություններ, հանդիպումներ և բանակցություններ պոտենցիալ հաճախորդների հետ, վերջիններիս պահանջմունքների բացահայտում, պրոդուկտների համապատասխան փաթեթների մշակում, ներկայացում բաժնի պետին և վաճառքի գործընթացի կազմակերպում - Աշխատավարձային նախագծերի իրականացում, շուկայի ուսումնասիրություն, նոր կազմակերպությունների և քարտատերերի ներգրավում - Գործընկերների հետ բանակցությունների վարում - Պոտենցիալ գործընկերների հետ համագործակցության նախագծերի իրականացման քայլերի ձեռնարկում - Բանկի տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներում Բանկի պրոդուկտների վաճառքի խթանմանն ուղված միջոցառումների ձեռնարկում, վաճառքի խթանման գործընթացում աջակցություն
Պահանջվող Հմտություններ
- Ֆինանսական վերլուծություններ կատարելու ունակություն, տվյալների մեծ բազաների հետ աշխատելու հմտություններ - Վերլուծելու և առողջ դատելու ունակություն - Թիմում աշխատելու հմտություն - Համագործակցելու և բանակցելու ունակություն - Նախաձեռնողականություն Պահանջվող կրթություն՝ - Բարձրագույն կրթությունը տնտեսագիտական կամ տեխնիկական ոլորտում Լեզվի իմացություն ՝ - Հայերեն՝ գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն Տեխնիկական հմտություններ՝ - Microsoft Office ծրագրերի լավ իմացություն լավ իմացությունն Պահանջվող աշխատանքային փորձը՝ - Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձը բանկային ոլորտում, այդ թվում առնվազն 1 տարվա փորձ բանկային պրոդուկտների վաճառքի բնագավառում
Դիմելու Գործընթաց
Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով՝ պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնելով դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը: Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները: Հեռախոս՝ 010-510-910 (Ներքին` 9604, 9605, 9606, 9661 /Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին/) Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Արտոնություններ` - Բժշկական ապահովագրություն - Արտոնություններ բանկի ծառայություններից օգտվելու համար - Բոնուսային և խրախուսական համակարգ - Կարիերայի առաջխաղացման հնարավորություն - Բոնուսներ երեխայի ծննդյան առթիվ - Հնարավորություն մասնակցելու ուսումնական ծրագրերի և վերապատրաստման դասընթացների (ներքին և արտաքին) - Գործընկերների կողմից առաջարկվող ապրանքներն ու ծառայությունները՝ արտոնյալ պայմաններով