Հաճախորդների ներգրավման և պրոդուկտների զարգացման վարչության Պրոդուկտների զարգացման բաժնի
Կազմակերպություն
Հայէկոնոմբանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայսատան
27/04/2025
Պարտականություններ
- Բաժնի աշխատանքների կազմակերպում, ղեկավարում և աշխատակիցների միջև աշխատանքների բաշխում
- Բիզնես ստորաբաժանումների հետ համատեղ նոր պրոդուկտների հիմնադրույթների և գործող պրոդուկտների մոդիֆիկացիաների մշակում և ներկայացում իրավասու մարմնին
- Վարչության կողմից մշակվող նոր պրոդուկտների նպատակահարմարության վերլուծություն
- Գործող պրոդուկտների եկամուտ-ծախսերի վրա Վարչության կողմից մշակվող պրոդուկտների մոդիֆիկացիայի ազդեցության հաշվարկ-վերլուծության իրականացում, համաձայնեցում համապատասխան բիզնես ստորաբաժանումների հետ և ներկայացում իրավասու մարմին
- Վարչության կողմից մշակված նոր պրոդուկտների հիմնադրույթների հիման վրա՝ Մարքեթինգի բաժնի հետ համատեղ, պրոդուկտների առաջխաղացման և շուկա ներթափանցման գործողությունների ծրագրի մշակում և ներկայացում իրավասու մարմնին
- Բիզնես ստորաբաժանումների հետ համատեղ պրոդուկտների (ծրագրային լուծումների) թեստավորման աշխատանքներին մասնակցություն
- Բաժնի գործունեությունը կարգավորող ներքին իրավական ակտերի մշակման և կատարելագործման աշխատանքների կատարում
Պահանջվող Հմտություններ
ֆինանսական վերլուծություններ կատարելու ունակություն, տվյալների մեծ բազաների հետ աշխատելու հմտություններ՝
- Վերլուծելու և առողջ դատելու ունակություն
- Թիմում աշխատելու հմտություն
- Համագործակցելու և բանակցելու ունակություն
- Նախաձեռնողականություն
- Անալիտիկ մտածելակերպ
Պահանջվող կրթություն
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ տեխնիկական ոլորտում
Լեզվի իմացություն
- Հայերեն՝ գերազանց, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
Տեխնիկական հմտություններ՝
- Microsoft Office ծրագրերի լավ իմացություն լավ իմացությունն
Պահանջվող աշխատանքային փորձը
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձը բանկային ոլորտում, այդ թվում առնվազն 3 տարվա փորձ բանկային պրոդուկտների ստեղծման և զարգացման բնագավառում
Դիմելու Գործընթաց
Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել
hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով՝ պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնելով դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը:
Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները:
Հեռախոս՝ 010-510-910 (Ներքին` 9604, 9605, 9606, 9661 /Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին/)
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Արտոնություններ`
- Բժշկական ապահովագրություն
- Արտոնություններ բանկի ծառայություններից օգտվելու համար
- Բոնուսային և խրախուսական համակարգ
- Կարիերայի առաջխաղացման հնարավորություն
- Բոնուսներ երեխայի ծննդյան առթիվ
- Հնարավորություն մասնակցելու ուսումնական ծրագրերի և վերապատրաստման դասընթացների (ներքին և արտաքին)
- Գործընկերների կողմից առաջարկվող ապրանքներն ու ծառայությունները՝ արտոնյալ պայմաններով