Ներքին աուդիտի վարչության ՏՏ աուդիտոր
Կազմակերպություն
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
30/04/2025
Պարտականություններ
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող և պատասխանատու ՏՏ աուդիտորի՝ Ներքին աուդիտի վարչության թիմին միանալու համար: Որպես աուդիտոր, աշխատակցին հնարավորություն կընձեռվի ներքին աուդիտի միջազգային հայեցակարգի պարտադիր տարրերին համահունչ գլխավորել վարչության կողմից գործառնական, ՏՏ և ՏԱ, ինչպես նաև խարդախության ռիսկերի և գործարար անընդհատության գծով իրականացվող հանձնառությունների (ստուգումների) պլանավորման, կատարման և ամփոփման գործընթացը:
- Բանկի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում ռիսկերի վրա հիմնված ՏՏ և ՏԱ ռիսկերի զսպմանն ուղղված հանձնառությունների (ստուգումների) նախապատրաստում և իրականացում, մասնավորապես ռիսկերի բացահայտում, գնահատում և դրանց նվազեցմանն ուղղված գործընթացների օժանդակում
- Ներքին աուդիտի վարչությանը վերաբերող ներքին կանոնակարգերով սահմանված գործառույթների իրականացմանն ուղղված աշխատանքների կատարում
- Ներքին հսկողության նվազագույն պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն
- Բանկի ՏՏ և ՏԱ ներհատուկ ռիսկերի վերաբերյալ պարբերական վերլուծությունների իրականացում
- Վարչության պետի կողմից այլ հանձնարարությունների պատշաճ կատարում
- Անհրաժեշտության դեպքում գործուղումներ դեպի մարզային մասնաճյուղեր
Պահանջվող Հմտություններ
- Ներքին աուդիտի մասնագիտական գործունեության միջազգային ստանդարտների, ՀՀ օրենսդրության, ինչպես նաև ՀՀ բանկերի գործունեությունը կարգավորող կանոնակարգեր իմացություն
ISO 27001 ստանդարտի իմացություն և գործնական հմտություն
- Վերլուծական մտածելակերպ (ռիսկերի բացահայտում, գնահատում, ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների առաջարկում)
- Համակարգչային հմտություններ (Microsoft Office ծրագրային փաթեթի տիրապետում)
- ՏԱ ծրագրային համակարգերի իմացություն
- Պարկեշտություն, օրինապահություն, հաղորդակցման հմտություն և թիմում աշխատելու ունակություն,
- Խրախուսվում է նաև CISA, CISM, CGEIT կամ CRISC որակավորման առկայությունը:
Պահանջվող կրթություն
- Բարձրագույն մասնագիտական կրթություն՝ ՏՏ և ՏԱ ռիսկերի կառավարման կամ այլ հարակից ոլորտներում
Լեզվի իմացություն
- Հայերենի և անգլերենի գերազանց, ռուսերենի լավ իմացություն
Տեխնիկական հմտություններ՝
- Microsoft Office ծրագրերի լավ իմացություն
Պահանջվող աշխատանքային փորձը
- Առնվազն 3-5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ֆինանսական համակարգում
Դիմելու Գործընթաց
Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել
hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով՝ պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնելով դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը:
Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները:
Հեռախոս՝ 010510910 (Ներքին` 9604, 9605, 9606, 9661 /Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին/)
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Արտոնություններ`
- Բժշկական ապահովագրություն
- Արտոնություններ բանկի ծառայություններից օգտվելու համար
- Բոնուսային և խրախուսական համակարգ
- Կարիերայի առաջխաղացման հնարավորություն
- Բոնուսներ երեխայի ծննդյան առթիվ
- Հնարավորություն մասնակցելու ուսումնական ծրագրերի և վերապատրաստման դասընթացների (ներքին և արտաքին)
- Գործընկերների կողմից առաջարկվող ապրանքներն ու ծառայությունները՝ արտոնյալ պայմաններով