Ներքին աուդիտի վարչության աուդիտոր
Կազմակերպություն
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
30/04/2025
Պարտականություններ
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն փնտրում է պատասխանատու և աշխատասեր աուդիտորի՝ Ներքին աուդիտի վարչության թիմին միանալու համար: Որպես աուդիտոր, աշխատակցին հնարավորություն կընձեռվի ներքին աուդիտի միջազգային հայեցակարգի պարտադիր տարրերին համահունչ մասնակցել և աջակցել Բանկի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում ռիսկերի վրա հիմնված հանձնառությունների (ստուգումների) արդյունավետ իրականացմանը: Միանալով վարչությանը, աշխատակիցը հնարավորություն կունենա զարգացնել մասնագիտական հմտությունները և կարողությունները:
- Բանկի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում ռիսկերի վրա հիմնված հանձնառությունների (ստուգումների) մասնակցություն
- Ներքին աուդիտի վարչությանը վերաբերող ներքին կանոնակարգերով սահմանված գործառույթների իրականացմանն ուղղված աշխատանքների կատարում
- Ներքին հսկողության նվազագույն պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն
- Վարչության պետի կողմից այլ հանձնարարությունների պատշաճ կատարում
- Անհրաժեշտության դեպքում գործուղումներ դեպի մարզային մասնաճյուղեր
Պահանջվող Հմտություններ
- Ներքին աուդիտի մասնագիտական գործունեության միջազգային ստանդարտների, ՀՀ օրենսդրության, ինչպես նաև ՀՀ բանկերի գործունեությունը կարգավորող կանոնակարգեր իմացություն,
- Վերլուծական մտածելակերպ,
- Համակարգչային հմտություններ (Microsoft Office ծրագրային փաթեթի տիրապետում),
- Պարկեշտություն, օրինապահություն, հաղորդակցման հմտություն և թիմում աշխատելու ունակություն
- Պահանջվող կրթություն
- Բարձրագույն մասնագիտական կրթություն՝ աուդիտի, ֆինանսների, ռիսկերի կառավարման կամ այլ հարակից ոլորտներում (կարող են դիմել նաև ավարտական կուրսի ուսանողները)
Լեզվի իմացություն ՝
- Հայերենի և անգլերենի գերազանց, ռուսերենի լավ իմացություն
Տեխնիկական հմտություններ՝
- Microsoft Office ծրագրերի լավ իմացություն
Պահանջվող աշխատանքային փորձը՝
- Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ֆինանսական համակարգում
Դիմելու Գործընթաց
Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել
hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով՝ պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնելով դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը:
Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները:
Հեռախոս՝ 010-510-910 (Ներքին` 9604, 9605, 9606, 9661 /Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին/)
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Արտոնություններ`
- Բժշկական ապահովագրություն
- Արտոնություններ բանկի ծառայություններից օգտվելու համար
- Բոնուսային և խրախուսական համակարգ
- Կարիերայի առաջխաղացման հնարավորություն
- Բոնուսներ երեխայի ծննդյան առթիվ
- Հնարավորություն մասնակցելու ուսումնական ծրագրերի և վերապատրաստման դասընթացների (ներքին և արտաքին)
- Գործընկերների կողմից առաջարկվող ապրանքներն ու ծառայությունները՝ արտոնյալ պայմաններով