«Սիսիան» սպասարկման կենտրոնի ղեկավար
Կազմակերպություն
ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Սիսիան, Հայաստան
25/04/2025
Պարտականություններ
Եթե դու բնույթվ ակտիվ ու շփվող ես, նախաձեռնող, և բանակցությունները քո տարերքի մի մասն են կազմում, ապա մենք հենց քե՛զ ենք փնտրում որպես ՖԻՆՔԱ «Սիսիան» սպասարկման կենտրոնի ղեկավար, և մենք հենց քե՛զ ենք վստահելու կենտրոնում բիզնես, գյուղատնտեսական, սպառողական և մեր մյուս վարկատեսակների զարգացման ու աճի, հաճախորդների ներգրավման, ֆինանսատնտեսական վերլուծությունների, վարկերի տրամադրման պարտականություններն իրականացնելու կարևոր գործը։
- Ներգրավել հաճախորդներ
- Բացահայտել նրանց կարիքներն ու ներկայացնել նրանց մեր կազմակերպության կողմից առաջարկվող ֆինանսական լուծումները
- Ընդունել վարկային հայտեր, իրականացնել ֆինանսատնտեսական վերլուծություն և գնահատել վարկային ռիսկերը
- Կազմել վարկային փաթեթները, կազմակերպել վարկային կոմիտեի և վարկի տրամադրման գործընթացները
- Համագործակցել համապատասխան բաժինների հետ՝ վարկային փաթեթների և պորտֆելի հետ արդյունավետ աշխատանքը կազմակերպելու նպատակով
- Իրականացնել հետվճարային և ընթացիկ մոնիթորինգներ
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Վարկային մասնագետի առնվազն 2 տարվա փորձ
- Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ, նախաձեռնողականություն
- Վերլուծական մտածողություն
- Կոնֆլիկտային և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
- Սթրեսակայունություն
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office (Excel, Word, Outlook), AS-Bank)
- Հայերենի գերազանց, անգլերենի լավ իմացություն
- Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն ինքնուրույն և/կամ թիմային կատարելու ունակություն
- Ժամանակի կառավարում
- Ինքնակատարելագործվելու և անընդհատ սովորելու պատրաստակամություն
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://shorturl.at/ib9dL
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
- Մրցակցային աշխատավարձ
- Ամենամսյա, եռամսյակային և կիսամյակային բոնուսներ ( կախված է աշխատակցի անհատական կատարողականից)
- Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
- Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
- Բժշկական ապահովագրություն
- Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
- Դասընթացներ
- Կորպորատիվ միջոցառումներ
- Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն