Գրաֆիկ Դիզայներ

Կազմակերպություն
Երեմյան Փրոջեքթս
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Մարքեթինգ և Վաճառքներ
Երևան, Հայաստան
17/11/2024
Պարտականություններ
- Ստեղծել տպավորիչ վիզուալներ սոցիալական մեդիայի հարթակների համար՝ հետևելով բրենդի ուղեցույցներին և թիրախային լսարանի պահանջներին - Ստեղծել մակետներ տպագրական նյութերի համար, ինչպիսիք են բրոշյուրները, թռուցիկները, բաներները, գովազդային վահանակները - Մշակել լուսանկարները՝ վիզուալ պատկերներին տալով առավել գրավիչ և ներկայանալի տեսք - Ստեղծել գրավիչ գրաֆիկաներ՝ ցուցադրությունների, տարբեր իրադարձությունների համար - Համագործակցել ընկերության տարբեր թիմերի հետ՝ հասկանալու դիզայնին վերաբերող նրանց պահանջները և առաջարկել դրանց համապատասխան լուծումներ - Հետևել ոլորտի զարգացումներին՝ մշտապես բարձրացնելով ընկերության համար ստեղծվող վիզուալ պատկերների արդյունավետությունն ու որակը - Կարողանալ աշխատել միաժամանակ մի քանի նախագծերի վրա՝ պահպանելով վերջնաժամկետները
Պահանջվող Հմտություններ
- Adobe Photoshop, Illustrator, Corel ծրագրերի իմացություն - Պորտֆոլիո, որն ի ցույց է դնում ձեր դիզայներական ուժեղ, բազմակողմանի և ստեղծարար հմտությունները - Սոցիալական մեդիայի համար վիզուալներ ստեղծելու, լուսանկարներ մշակելու և տպագրական նյութերի վրա աշխատելու փորձառություն - Գիտելիքներ տպագրության, գույների տեսության ու սկզբունքների վերաբերյալ - Դետալներին մեծ ուշադրություն դարձնելու կարողություն՝ աշխատանքի բարձր որակն ապահովելու համար - Հաղորդակցության լավ հմտություններ, տարբեր թիմերի հետ աշխատելու կարողություն - Առաջնահերթությունները տարբերակելու և վերջնաժամկետները պահպանելու կարողություն - Դիզայնի նկատմամբ մեծ սիրո առկայություն և թարմ իդեաներ գեներացնելու կարողություն
Դիմելու Գործընթաց
Հաստիքին դիմելու համար ուղարկե՛ք Ձեր պորտֆոլիոն և ինքնակենսագրականը՝ hr@yeremyanprojects.com էլ․ հասցեին . Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: