Կորպորատիվ մշակույթի մենեջեր

Կազմակերպություն
Երեմյան Փրոջեքթս
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Սպասարկում և Անվտանգություն
Երևան, Հայաստան
15/11/2024
Պարտականություններ
- Մշակել և իրականացնել աշխատակիցների ներգրավվածության, մոտիվացիայի և պահպանման բարձրացմանն ուղղված միջոցառումներ - Պլանավորել, համակարգել և իրականացնել կորպորատիվ միջոցառումներ և թիմբիլդինգներ - Գնահատել իրականացված միջոցառումների արդյունավետությունը հետադարձ կապի և չափորոշիչների միջոցով - Սահմանել միջոցառումների իրականացման բյուջե և հետևել դրա իրագործմանը - Համակարգել և իրականացնել նոր աշխատակիցների ադապտացիան (onboarding) - Պարբերաբար իրականացնել հարցումներ աշխատակիցների շրջանում - Մշակել և ներկայացնել հաշվետվություններ - Չափել աշխատակիցների ներգրավվածությունը հստակ գործիքակազմի միջոցով - Մշակել և պարբերաբար թարմացնել արտոնությունների փաթեթ Ընկերության աշխատակիցների համար - Իրականացնել հաստիքով պայմանավորված այլ գործառույթներ
Պահանջվող Հմտություններ
- Առնվազն 2 տարվա փորձ ՄՌ ոլոտում, ծրագրերի համակարգման, կորպորատիվ կառավարման/միջոցառումների պլանավորման և նմանօրինակ գործընթացներում - Word, Excel, Power Point ծրագրերի իմացություն - Ստեղծարար մտածողություն - Հաղորդակցության լավ հմտություններ - Կազմակերպչական գերազանց հմտություններ - Անհրաժեշտության դեպքում պատրաստ լինել աշխատել աշխատանքային ժամերից դուրս՝ երեկոյան միջոցառումներն իրականացնելու համար
Դիմելու Գործընթաց
Հաստիքին դիմելու համար ուղարկե՛ք ձեր ինքնակենսագրականը նշված էլ․ հասցեին hr@yeremyanprojects.com Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: