Պայմաններ

Վերջին փոփոխություն՝ 24 Փետրվարի 2018թ.

Կայքի օգտագործումը

Բարի գալուստ MyJob.am կայք (այսուհետ՝ կայք): Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար: Օգտվելով մեր ծառայություններից` Դուք տալիս եք ձեր հավանությունը Օգտագործման Պայմաններին (այսուհետ՝ պայմաններ): Խնդրում ենք կարդալ պայմանները մանրակրկիտ: Պայմաններից որևէ մեկի հետ անհամաձայնության դեպքում՝ խնդրվում է չօգտվել կայքից: Կայքն իրավասու է կատարել փոփոխություններ առկա պայմաններում կամ համալրել վերջիններս որևէ այլ՝ նոր պայմանով: Դուք պետք է կարդաք պայմանները կանոնավոր կերպով: Փոփոխությունների վերաբերյալ հայտարարությունը կամրագրվի այս էջում: Փոփոխությունները չեն ունենա հետադարձ ուժ և կկիրառվեն հրապարակման պահից յոթ օր հետո, սակայն նոր ֆունկցիոնալ հնարավորություններ նախատեսող փոփոխությունները, ինչպես նաև` իրավական անհրաժեշտությունից ելնելով` կկիրառվեն անմիջապես: Այն դեպքում, երբ Դուք համաձայն չեք կատարված փոփոխությունների հետ, պարզապես պարտավոր եք այլևս չօգտվել կայքից: Օգտագործման պայմանները ղեկավարվում են ՀՀ օրենսդրությամբ: Բոլոր այն հարցերը, որոնք կարգավորված չեն սույն պայմաններով, կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Եթե պայմանների որևէ դրույթ ՀՀ օրենսդրության համաձայն անօրինական, անվավեր կամ ոչ կիրառելի է կամ դառնում է այդպիսին, ապա նման անօրինականությունը, անվավերությունը կամ անկիրառելիությունը չի անդրադառնում մյուս դրույթների օրինականության, վավերության կամ կիրառելիության վրա:

Կայքի բովանդակությունը

Կայքում զետեղված բոլոր տվյալները ձեռք են բերված հանրային աղբյուրներից կամ տրամադրված են գործատուների կողմից: Մենք անում ենք լավագույնը, որպեսզի հավաքագրենք բոլոր առկա աշխատանքային հայտարարությունները և դրանք ներկայացնենք Ձեր ուշադրությանը առավելագույնս հարմարավետ կերպով: Սակայն կայքը չի կրում որևէ պատասխանատվություն առաջակվող տեղեկության ճշգրտության և վավերականության վերաբերյալ:

Ապրանքանիշ և Հեղինակային իրավունք

MyJob.am-ը, իր ապրանքանիշը, դիզայնը, ինչպես նաև կայքի ծրագիրը պաշտպանված են հեղինակային իրավունքներով և գրանցվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Բոլոր այլ կազմակերպությունների անվանումները, այլ ապրանքանիշերը և հեղինակային իրավունքները հանդիսանում են համապատասխանաբար նրանց սեփականատերերի սեփականության օբյեկտները:

Հատուկ պահանջներ

1. Այն հայտարարությունները, որոնց դիմելու վերջնաժամկետը տեղադրման պահին չի գերազանցում 7 օրը, կարող են կրկին հրապարակվել կայքում վերջնաժամկետի ավարտից, ոչ շուտ, քան 10 օր հետո:
2. Կարճ հայտարարությունների բաժնում գործատուն պետք է պարտադիր նշի իր կողմից ներկայացվող կազմակերպության անունը:
3. Վարձատրության մասին տեղեկատվություն պարունակող հայտարարություններում աշխատավարձի տատանումը չի կարող գերազանցել նշված ստորին շեմի 30 տոկոսը:

Աշխատանքի գործակալությունների կողմից հայտարարությունների տեղադրումը

Աշխատանքի գործակալությունները հայտարարությունները պարտավոր են կայքում տեղադրել.
1. Վերնագրում պարտադիր նշելով “Գործակալություն” բառը (օր.՝ «Կազմակերպությանն անհրաժեշտ է աշխատակից (Գործակալություն)»)
2. Հայտարարության մեջ պարտադիր պետք է նշվի գործակալության անվանումը
3. Հայտարարությունը չի կարող կրկին տեղադրվել քանի դեռ կայքում հասանելի է նույն գործակալության նույնաբովանդակ մեկ այլ հայտարարություն

Հայտարարությունների տեղադրման պայմանների խախտումներ

Կայքի խմբագիրը իրավունք ունի առանց զգուշացնելու հեռացնել կայքում զետեղված հայտարարությունը, եթե այն չի համապատասխանում կայքի պայմաններին:
Երկու և ավելի անգամ խախտում հայտնաբերելու դեպքում տվյալ կազմակերպության / գործակալության հայտարարությունների տեղադրումը կայքում արգելափակվում է անորոշ ժամկետով: