Լաբորատորիայի պատասխանատու

Կազմակերպություն
Երեմյան Փրոդաքթս
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Արտադրություն և Գյուղատնտեսություն
Երևան, Հայաստան
14/05/2025
Պարտականություններ
- Կազմակերպել ֆիզիկո-քիմիական և մանրէաբանական լաբորատորիաների աշխատանքները - Վերահսկել լաբորատոր անալիզների համապատասխանելիությունը Եվրասիական Տնտեսական Միության կանոնակարգերի և ՀՀ-ում գործող ստանդարտների պահանջներին - Վերահսկել և ստուգաչափել լաբորատոր սարքերի ճիշտ աշխատանքի ապահովումը - Վերահսկել լուծույթների, ախտահանիչների ճիշտ պատրաստմանը և կիրառմանը - Վերահսկել ֆիզիկո-քիմիական և մանրէաբանական լաբորատորիաների համար անհրաժեշտ նյութերի և այլ պարագաների առկայությունը - Վերահսկել արտադրությունում սանիտարահիգենիկ վիճակը՝ արտադրական սարքերի, տարաների մաքրությունը, ըստ գործող հրահանգների - Հետևել և ապահովել լաբորատոր մատյանների ճիշտ և ժամանակին լրացմանը - Կատարել զգայաբանական, ֆիզիկո-քիմիական և մանրէաբանական լաբորատոր հսկողություն մթերքվող կաթի, հումքի, միջանկյալ խառնուրդների (արտադրման ցանկացած փուլում) և պատրաստի արտադրանքի՝ ընդունված նորմերի համապատասխան - Կատարել կաթնամթերքի որակի բարելավման, տեսականու ընդլայնմանն ուղղված հետազոտական աշխատանքներին
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն քիմիայի կամ կենսաբանության, պարենամթերքի տեխնոլոգիայի ոլորտում - ՄՄ ՏԿ կանոնակարգերի, մեթոդական ցուցումների և ԳՕՍՏ-երի լիրաժեք իմացություն - Կաթի և կաթնամթերքի ֆիզիկո-քիմիական ցուցանիշների փորձաքննությունների իմացություն և կատարում - Որակի ապահովման և սննդի անվտանգության ստանդարտների իմացություն - Աշխատանքային փորձը՝ ոչ պակաս 5 տարի - Կազմակերպելու և թիմին առաջնորդելու ունակություն - Աշխատանքը ժամանակին և բարեխիղճ կատարելու ունակություն - Ճկունություն և թիմային աշխատանքի ունակություն - Լինել խստապահանջ, խիստ կարագապահ և անաչառ - Կարգապահություն, պարտաճանաչություն - Ունենալ պատասխանատվության բարձր զգացում - Ունենալ թիմում աշխատելու հաղորդակցման հմտություներ և ժամանակի կառավարում - Կաթնամթերքի արտադրությունում աշխատանքային փորձը կդիտարկվի, որպես առավելություն
Դիմելու Գործընթաց
Ինքնակենսագրությունները կարող եք ուղարկել hr@yeremyanprojects.com էլ. փոստին` նշելով պաշտոնը, որի համար դիմում եք: Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: