Հիփոթեքային վարկերի համակարգող

Կազմակերպություն
ԱյԴի Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
21/04/2025
Պարտականություններ
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն Հաճախոդների մենեջերի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է մոտիվացված թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար։«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն Հաճախոդների մենեջերի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է մոտիվացված թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար։ Աշխատանքային պարտականություններ՝ - Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության/տեղեկատվության տրամադրում - Նոր հաճախորդների ներգրավում, ներկա և պոտենցիալ հաճախորդների հետ ակտիվ համագործակցություն, - Հաճախորդների հետ համապատասխան պայմանագրերի կնքում, պայմանագրի դադարեցում, փոփոխություն - Հաճախորդների համար առավել/նվազ բարենպաստ՝ արտոնյալ պայմանների հաստատման գործընթացի իրականացում (նոր սակագին, և այլն) - ՀՀ օրենսդրությամբ և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնություններ - Վարկերի/վարկային գծերի պայմանագրերի և անհատական թերթիկների Բանկի անունից ստորագրում - Իրենց կողմից բացված ընթացիկ, խնայողական, քարտային հաշիվների բացման պայմանագրերի (օֆերտան, ակցեպտը) Բանկի անունից ստորագրում - Իրենց կողմից տրամադրված անհատական պահատուփերի վարձակալության պայմանագրերի և ապահովագրական վկայագրերի Բանկի անունից ստորագրում - Արտարժույթի անկանխիկ առք ու վաճառքի իրականացում - Վարկային գործառույթների իրականացում այդ թվում - Հիփոթեքային վարկերի և այլ վարկային հայտերի ընդունում - Հիփոթեքային վարկերի և այլ վարկային հայտերի ընթացքի ապահովում - Հիփոթեքային վարկերի և այլ վարկերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվության հավաքագրում - Հիփոթեքային վարկերի և այլ վարկերի տրամադրման գործընթացի իրականացում, վարկի գումարի տրամադրում, վարկային գործի կազմում, թարմացում - Վարկի մարումներին հետևում, վարկառուներին հիշեցում - ՀՀ օրենսդրությամբ և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնություններ - Բանկային հաշվիների բացում և սպասարկում - Վճարային քարտերի տրամադրման և սպասարկման հետ կապված գործառույթների իրականացում - Անհատական պահատեղերի վարձակալության պայմանագրերի կնքում, դադարեցում, փոփոխում, պահատուփային ծառայության մասով հաճախորդների սպասարկում (հաճախորդի ուղեկցում, և այլն), Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնությունների իրականացում - Հաճախորդներին հեռակառավարման համակարգերի տրամադրում, համապատասխան պայմանագրերի կնքում, դադարեցում, փոփոխում, դրանց հետ կապված և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնությունների իրականացում - Հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների, քաղվածքների, վճարային փաստաթղթերի, դրանց կրկնօրինակների և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթերի տրամադրում, Պետական մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացում - Ապահովագրական պայմանագրերի կնքում, հաճախորդներին պոլիսների տրամադրում - Բանկի կողմից մատուցվող ծառայութունների վաճառքի իրականացում և սահմանված պլանի կատարում . որի արդյունքում մասնագետը ստանում է ամսական պարգևավճար՝ Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով - Հաճախորդներին աջակցություն Բանկի քարտերի ակտիվացման, մոբայլ հավելվածներում սինքրոնացման հարցերում - Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնություններ - Ապահովագրություն - Կառավարիչի կողմից տրված հանձնարարականների կատարում։
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն - Ֆինանսաբանկային ոլորտում առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ - Լեզուների իմացություն՝ Հայերեն, անգլերեն, ռուսերեն /ցանկալի է նաև այլ լեզուների իմացությունը/ լեզուների ազատ և անկաշկանդ տիրապետում - Համակարգչային գիտելիքներ - Հաղորդակցման հմտություններ - Վաճառքի հմտություններ - Կատարողական ցուցանիշների ապահովման ունակություն - Ընդհանուր զարգացվածություն և հետաքրքրասիրություն - Թվային մտածողություն - Ճշտապահություն և պատասխանատվության զգացում - Կազմակերպչական հմտություններ - Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն - Մանրուքների նկատմամբ ուշադրություն / լարված գրաֆիկով աշխատելու կարողություն - Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ - Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն - Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
Դիմելու Գործընթաց
ԱյԴի Բանկ ՓԲԸ Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
«ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։ «ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորարար Բանկ՝ հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ https://www.idbank.am/: