Հաճախորդների սպասարկման մասնագետ, «Արաբկիր» մասնաճյուղ

Կազմակերպություն
ԱյԴի Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
29/04/2025
Պարտականություններ
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն Հաճախորդների սպասարկման մասնագետի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար։ - Հաճախորդների սպասարկում, hաշվարկադրամարկղային ծառայությունների մատուցում (կանխիկ և անկանխիկ) - Հաճախորդների հաշիվների բացում, սպասարկում, ավանդների ներգրավում, սպասարկում, վարկերի սպասարկում, վճարահաշվարկային գործառնությունների իրականացում - Ոսկու գրավադրմամբ տրամադրվող վարկերի ձևակերպում, տրամադրում - Արտարժույթի կանխիկ և անկանխիկ առք ու վաճառքի իրականացում - Կոմունալ վարձավճարների ընդունում - Շարունակական ռոտացիաներ
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն տնտեսագիտական, - Կանխիկ դրամի հետ աշխատելու փորձ - Համակարգչային գիտելիքների լավ իմացություն (MS Office) - Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն - Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն - Թիմային աշխատանքի պատրաստակամություն - Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://surli.cc/narkxw Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https: //www.idbank.am/։