Հոգեբան միջին դպրոցում
Կազմակերպություն
Այբ դպրոց
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Իրավագիտություն
Երևան, Հայաստան
06/12/2024
Պարտականություններ
Աշխատանքի Նկարագրություն՝
- Դպրոցում բարենպաստ հոգեբանական մթնոլորտի ապահովում
- Հոգեբանական աջակցություն ուսումնական գործընթացի կազմակերպման հարցում
- Աշակերտների, աշխատակիցների և ծնողների հետ ուսումնական գործընթացին առնչվող խնդիրների վերաբերյալ անհատական խորհրդատվական աշխատանքի իրականացում
- Հոգեբանական խնդիրների կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացում, ռիսկային խմբերի և խնդիրների բացահայտում
- Աշակերտների անձնային որակների և իմացական գործընթացների զարգացմանն ու շտկմանն ուղղված ծրագրերի մշակում և իրականացում
- Աշակերտների, աշխատակիցների և ծնողների հետ հոգեբանական թեմաների շուրջ կրթական, ճանաչողական ծրագրերի (թրեյնինգներ, սեմինարներ և այլն) իրականացում
- Աջակցություն կրթության պլանավորման, ուսումնական ծրագրերի մշակման հարցում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն՝ հոգեբանի մասնագիտությամբ
- Տարիքային և մանկավարժական հոգեբանության վերաբերյալ տեղեկացվածություն
- 10-14 տարեկան երեխաների հետ աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ
- Լուսավորչական աշխատանքներ և թեմատիկ սեմինարներ պատրաստելու և վարելու կարողություն
- Կրթական առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների հետ աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ
- Անհատական և խմբային հանդիպումներ իրականացնելու կարողություն
- Գործընկերների և ծնողների հետ համագործակցելու կարողություն
- Թիմում աշխատելու հմտություններ
- Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Միջին մակարդակ
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://shorturl.at/60lGp
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: