Հոգեբան

Կազմակերպություն
Մանկության Ակադեմիա
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Կրթություն և Գիտություն
Երևան, Հայաստան
14/12/2024
Պարտականություններ
Մանկության Ակադեմիան փնտրում է հոգեբանների, ովքեր կմիանան մեր պրոֆեսիոնալ թիմին՝ Ն/Դ կրթությունը ամուր հիքերի վրա դնելու և գրագետ, մտածող ու տարբերվող սերունդ կրթելու գործում իրենց ներդրումն կունենան։ Աշխատանքային պարտականություններ - Ուսումնական հաստատությունում աշխատանքներ է տանում երեխաների հոգեկան առողջության և անձի զարգացման ապահովման ուղղությամբ - Հայտնաբերում է երեխայի անձի կայացումը դժվարացնող պայմանները և հոգեկանխորոշման, հոգեախտորոշման, հոգեշտկման, խորհրդատվության և վերականգնողական միջոցներով օգնում է երեխաներին, մանկավարժներին, ծնողներին, կամ նրանց օրինական ներկայացուցիչներին` անձնային, մասնագիտական և այլ կոնկրետ պրոբլեմների լուծման գործում - Երեխաների մի տարիքային խմբից մյուսին անցնելիս անցկացնում է սովորելու պատրաստականության հոգեբանամանկավարժական գնահատում, ընտրում կամ առաջարկում` անձի զարգացման աստիճանին համապատասխան ուսումնական ծրագրեր - Մասնակցում է օժտված երեխաների որոշման, ընտրության և ստեղծագործական զարգացման գործին. - Բացահայտում է հուզական և մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաներին: Հետազոտում և սոցիալ-հոգեբանական օգնություն է ցույց տալիս մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներին - Մասնակցում է հոգեբանամանկավարժական հանձնաժողովի աշխատանքներին, երեխաների սոցիալ-իրավական պաշտպանության հանձնաժողովների աշխատանքին, աջակցում է զբաղվածության տարածքային ծառայություններին - Մասնակցում է երեխաների, ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների հոգեբանական կուլտուրայի, այդ թվում` սեռային դաստիարակության կուլտուրայի ձևավորմանը - Ուսումնական հաստատությունների ղեկավարներին և աշխատակիցներին խորհուրդներ է տալիս այդ հաստատության զարգացման, երեխաների մանկավարժների, ծնողների, սոցիալ-հոգեբանական իրազեկության բարձրացման և հոգեբանության գործնական կիրառման ուղղությամբ - Մասնակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական զարգացման ծրագրերի մշակմանը` հաշվի առնելով երեխաների զարգացման առանձնահատկությունները, բացահայտում հուզական, մտավոր զարգացման, վարքային, շփման դժվարություններ ունեցող երեխաներին, նրանց հետ տանում շտկողական, զարգացնող աշխատանքներ. իրականացնում է սաների հոգեկան, մարմնական (սոմատիկ), սոցիալական բարենպաստության ապահովմանն ուղղված մասնագիտական գործունեություն - Համագործակցում է երեխայի իրավունքների պաշտպանության հարցերով իրավասու մարմինների հետ - Որոշում է երեխաների զարգացման գործին խոչընդոտող գործոնները և ձեռնարկում է տարբեր տեսակի միջոցներ՝ հոգեբանական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ - Ցուցաբերում է երեխաներին, ծնողներին, մանկավարժական կոլեկտիվին օգնություն՝ կոնկրետ պրոբլեմների լուծման ուղղությամբ: Անցկացնում է տարբեր նշանակության և ուղղվածության հոգեբանական դիտարկում, հետազոտություն, մանկավարժական գնահատում - Սաների անհատական և սոցիալական զարգացման ուղղությամբ հետազոտական աշխատանքների նյութերի հիման վրա կազմում է հոգեբանամանկավարժական եզրակացություն՝ մանկավարժական կոլեկտիվի, ծնողների կողմնորոշման նպատակով - Սահմանված կարգով վարում է փաստաթղթերը և կիրառում ըստ նշանակության - Մասնակցում է երեխաների հետ տարվող կրթադաստիարակչական գործունեության, շտկողական և զարգացման ծրագրերի մշակմանը, նրանց անհատական, սեռատարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով - Իրականացնում է հոգեբանական աջակցություն՝ օժտված սաների զարգացման ուղղությամբ. - Որոշում է սաների (մտավոր, ֆիզիկական, հուզական ) զարգացման շեղման աստիճանը, ինչպես նաև սոցիալական զարգացման տարբեր բնույթի խանգարումները և անցկացնում է հոգեբանամանկավարժական շտկողական աշխատանքներ
Պահանջվող Հմտություններ
Անհրաժեշտ հմտություններ - Իմանալ «Կրթության մասին» ՀՀ օրենքը, «Նախադպրոցական կրթության մասին» օրենքը, «Երեխայի իրավունքների մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքները - Իմանալ երեխաների ուսուցման և դաստիարակության մասին նորմատիվ փաստաթղթերը, օրենսդրության հիմունքները, «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատություն, համայնքային ոչ առևտրային կազմակերպության» օրինակելի կանոնադրությունը, նախադպրոցական կրթական չափորոշիչները և իր պաշտոնային պարտականություններին վերաբերող նախարարության նորմատիվ ակտերը, իրավական այլ փաստաթղթեր - Տիրապետել ուսուցման և դաստիարակության մասին նորմատիվ փաստաթղթերին, օրենսդրության հիմունքներին, աշխատանքի պաշտպանության, առողջապահության, բնակչության զբաղվածության և նրա սոցիալական պաշտպանության բնագավառներում, ընդհանուր և մանկավարժական հոգեբանություն, ընդհանուր մանկավարժություն, անձի և դիֆերենցիալ հոգեբանություն, տարիքային և մանկան հոգեբանություն, սոցիալական հոգեբանություն, բժշկական հոգեբանություն (մանկան նյարդահոգեբանություն, պաթոհոգեբանություն, պսիխոմատիկա), արատաբանություն, հոգեթերապիա, աշխատանքի հոգեբանություն, հոգեախտորոշման, հոգեբանական և մասնագիտական խորհրդատվության, հոգեպրոֆիլակտիկայի հիմունքները, ակտիվ ուսուցման, շփման, սոցիալ-հոգեբանական, երեխայի բնական և ոչ բնական զարգացման կանխորոշման մեթոդները Պահանջվող թեկնածուի մակարդակը՝ Միջին մակարդակ
Դիմելու Գործընթաց
Ինքնակենսագրականներն ուղարկել psychologu-245362@e.staff.am էլ. հասցեին Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: