Ֆինանսական տնօրեն

Կազմակերպություն
Գոլդշին
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
07/11/2024
Պարտականություններ
Գոլդշին ընկերությանն անհրաժեշտ է ֆինանսական տնօրեն: - Ծախսերի, եկամուտների և դրամական հոսքերի վերաբերյալ ամսական հաշվետվությունների պատրաստում. - Ներքին կանխատեսումների և ֆին հոսքերի մոդելավորման գործիքների մշակում և զարգացում - ֆինանսական գործունեության վերլուծության և արդյունավետության գնահատման, ինչպես նաև ֆինանսական ռիսկերի հաշվարկման և նվազեցման մեթոդների իմացություն - Բյուջեի կազմման աշխատանքներին մասնակցություն, անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում, հաշվետվությունների և համեմատական վերլուծությունների պատրաստում - Մասնակցություն նոր նախագծերի ֆինանսական մոդելների հաշվարկներին - Արտաքին գործընկերների հետ փոխհամագործակցություն. բանկերի, աուդիտորների, հարկային մարմինների հետ առաջացող խնդիրների վերաբերյալ, հարցումների պատասխանների պատրաստում - Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների, հարկային, աշխատանքային և հարակից օրենսդրության պահանջների ապահովում - Հաշվապահական տվյալների ուսումնասիրություն, վերլուծություն, արդյունքների և դիտարկումների համակարգված, մատչելի, գրագետ ներկայացում - Հաշվապահական հաշվառման աշխատանքների համակարգում և վերահսկում - Հարկային հաշվետվությունների պատրաստման և հանձնման գործընթացի վերահսկողություն
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն տնտեսական/ֆինանսական կրթություն - 4 + տարվա աշխատանքային փորձ որպես Ֆինանսական տնօրեն - Ֆինանսական և հարկային օրենդրության գերազանց իմացություն - Անալիտիկ, ՀԾ և Excel ծրագրերի տիրապետում - Ընկերության ֆինանսական հաշվետվությունների կազմման, ֆինանսատնտեսական , գործունեության վերլուծության սկզբունքների իմացություն - Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման ունակություն
Դիմելու Գործընթաց
Դիմելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրականը ուղարկել hr@goldshin.am էլ.հասցեին: Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
- Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա, երկուշաբթի - ուրբաթ, 09:00 -18:00, շաբաթ՝ 09:00-16:00 - Աշխատավարձը՝ 1200000-2000000 ՀՀ դրամ՝ ֆիքսված և բոնուսային աշխատավարձը ներառյալ Հասցե՝ Բալահովիտ 8/5