Հաշվապահ
Կազմակերպություն
Գրաքնդ Քենդի ՍՊԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
05/12/2024
Պարտականություններ
«Գրանդ Քենդի» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում բարձրագույն կրթությամբ և 1C 8.3 ծրագրային իմացությամբ հաշվապահների:
- Վարել իրեն վերապահված ոլորտին առնչվող Ընկերության ունեցվածքի, պարտավորությունների և տնտեսական օպերացիաների հաշվապահական հաշվառումը
- Ըստ հաշվապահական հաշվառման համապատասխան բաժինների առաջնային փաստաթղթերն ընդունել և իրականացնել հսկողություն, դրանք նախապատրաստել հաշվային մշակման
- Մասնակցել ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանն ու ֆինանսական կարգապահության պահպանմանն ուղղված միջոցառումների մշակման ու իրականացմանը
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված աշխատանքային գործառույթների հետ կապված այլ ծառայողական հանձնարարություններ
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ վերջին 5 տարում
- 1C (8.3) հաշվապահական ծրագրի իմացություն; MS Office (Word, Excel) և e-Invoicing ծրագրի իմացություն
- Հարկային օրենսդրության և հաշվային պլանի իմացություն
Դիմելու Գործընթաց
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
staff@grandcandy.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաշվապահ»): Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՝ 010446334 կամ 010446383 հեռախոսահամարով:
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Հասցե՝ Հրանտ Վարդանյան 33
Ձեզ կարող է նաև հետաքրքրել
Հաշվապահի թափուր հաստիքներ